February 8, 2012

How Abovyan's girl guides made a snowman

NUGGGS "Astghik"
Աղջիկ սկաուտների և գայդերի Աստղիկ ազգային միավորման Աբովյանի մասնաճյուղի անդամներին շատ էր ոգևորել տեղացող ձյան առատությունը: Հերթական պարապմունքից հետո նրանք որոշեցին օգտվել այդ հանգամանքից և մի մեծ ձնեմարդ պատրաստել` օգտագործելով առատ ձյունն ու ձեռքի տակ եղած պարագաները: Հանպատրաստից ընդունված որոշումն ի կատար ածելու համար ընտրվեց հարմար վայր` քաղաքապետարանի դիմահայաց հրապարակը, և գայդերն անցան գործի: Երկու ժամ հետո` արդեն երեկոյան կողմ, մոտ երկու մետրանոց ձնեմարդը պատրաստ էր: Գայդերը ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացրին` զարմացնելով անցորդներին և գոհ մնալով իրենց աշխատանքից ու բացօթյա պարապմունքից:

Հ.Գ. Հետաքրքիր կլինի, եթե տարբեր մասնաճյուղերի անդամները միավորվեն, և մի հետաքրքիր ձմեռային ակցիա կազմակերպենք, ի՞նչ կասեք:

No comments:

Post a Comment