March 13, 2011

Բարեգործական ցուցահանդես վաճառք

Մարտի 6-ին ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ը մասնակցեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպված բարեգործական ցուցահանդես վաճառքին` նվիրված կանանց միամսյակին: Ցուցահանդեսին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատաքններ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ և այլն) մասնակցում էին տարբեր կազմակերպություններ և անհատներ:

ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ի կամավորները ցուցահանդեսի ժամանակ հյուրերին պատմեցին սկաուտության մասին, ներկայացրեցին կազմակերպությունը: Կազմակերպությունը նույնպես ներկայացել էր տարաբնույթ աշխատանքներով, որոնք հիմնականում պատրաստված էին կազմակերպության անդամների կողմից:

Միջոցառման վերջում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ին շնորհվեց շնորհակալագիր` բարեգործական ցուցահանդես-վաճառքին ունեցած մասնակցության և երիտասարդ կանանց շրջանում տնտեսական մասնակցության խթանմանն աջակցելու համար:


No comments:

Post a Comment